Խաչանովը 3-րդ հաղթանակն է տարել US Open-ում և դուրս եկել 1/8 եզրափակիչ

Աշխարհի 50-րդ ռակետ Կարեն Խաչանովը նվաճել է Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակչի ուղեգիր։
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը երրորդ շրջանում մրցել է աշխարհի 97-րդ ռակետ, ֆրանսիացի Բենժամեն Բոնզիի հետ ու վստահ հաղթել` 6:3, 6:2, 6:4:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Լյորներ Տենը: Նախորդ երկու մրցախաղերում հայ թենիսիստը հաղթել էր աշխարհի չորրորդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին ու արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագային։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը կրում է իսպանացի Կառլոս Ալկարասը:

Leave a Comment