Մայամիի օդանավակայանում թռիչքուղուց դուրս եկած բեռնատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետևանքով հինգ մարդ զոհվել է:
Այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելա Լևին Կավան։
«Մենք գիտենք, որ հինգ մարդ զոհվել է, ևս հինգ մարդ տուժել է», — միջադեպի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կավան։
Ավելի վաղ ABC հեռուստաալիքի տեղական բաժինը հայտնել էր, որ իշխանությունները հետաքննում են Մայամիի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որտեղ Amazon ընկերությանը պատկանող Boeing բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից։