Sky News․ Մեծ Բրիտանիան Լա Մանշում կալանել է 140 անօրինական միգրանտ տեղափոխող նավակ

Sky News-ի հաղորդմամբ՝ բրիտանական իշխանությունները Լա Մանշում կանգնեցրել են 140 անօրինական միգրանտ տեղափոխող նավակ։

Գործողությանը մասնակցել են փրկարարական նավակներ, ուղղաթիռ և Մեծ Բրիտանիայի ափային պահպանության ինքնաթիռ։ Կանգնեցված նավը Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ժոբուր (Նորմանդիա) կոմունայից ուղևորվում էր դեպի Անգլիայի Հեմփշիրի ափ։

Անօրինական միգրանտները տեղափոխվել են Թագավորական ազգային փրկարարական ընկերության փրկարարական նավակներ և տարվել Պորտսմութ։ Այնտեղից նրանք, ինչպես սպասվում է, կտեղափոխվեն Մենսթոն, որտեղ գտնվում է միգրանտների կալանքի կենտրոնը։

2018 թվականից ի վեր ավելի քան 205,000 անօրինական միգրանտներ փչովի նավակներով Լա Մանշով անցել են Մեծ Բրիտանիա։

Leave a Comment