Թրամփը կողմ է Նյու Մեքսիկո նահանգը Նոր Ամերիկա վերանվանելու գաղափարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Truth Social-ում ներկայացված առաջարկին՝ ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել Նյու Ամերիկա։

«Շատերն առաջարկել են վերանվանել Նյու Մեքսիկան՝ ընտրակեղծիքների երբևէ ամենահայտնի նահանգներից մեկը, Նոր Ամերիկա: Դա շատ ավելի հեղինակավոր և գեղեցիկ է հնչում այս անհավանական նահանգի բնակիչների համար: Ես հավանեցի այն»- գրել է պետության ղեկավարը։

Ամերիկյան Սահմանադրության համաձայն, դաշնային կառավարությունը չի կարող փոխել նահանգների անունները. սա նրանց իշխանությունների և բնակիչների իրավասությունն է։

Leave a Comment