Կորեայի Հանրապետությունը, Միացյալ Նահանգները և Ճապոնիան անցկացնում են զորավարժություններ

ԱՄՆ-ը և Ճապոնիան սկսել են եռակողմ «Ազատության եզր» ծովային զորավարժությունները Ջեջու կղզուց հարավ և արևելք գտնվող միջազգային ջրերում, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։ Զորավարժությունները ներառում են բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ ավիացիա։

«Երկրները կօգտագործեն այս զորավարժությունները՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ծովային, օդային և կիբեր, օպերատիվ կարողությունները և համատեղ արձագանքման կարողությունները բարելավելու համար», – հայտարարել է շտաբների պետերի միացյալ կոմիտեն։ «Ազատության եզրը» կտևի հինգ օր։

Սեուլը պնդում է, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում և անցկացվում են միջազգային իրավունքին համապատասխան։ Հարավային Կորեայի կողմից մասնակցող կոնկրետ նավերը չեն նշվել։ Սեուլը վստահեցնում է, որ ներգրավված ուժերի մասշտաբները համեմատելի կլինեն անցյալ տարվա հետ։

Leave a Comment