Կարճատեւ անձրեւ, Երեւանի ամենաշոգ ու ամենազով սեպտեմբերի 7- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի 7- ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարեւելյան եւ արեւելյան`2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ին կնվազի 4-7 աստիճանով։

Երեւանում ցերեկը կլինի 28- 30, երեկոյան՝ 20- 22, գիշերը՝ 11- 13 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ սեպտեմբերի 7- ը արձանագրվել է 2020 թվականին՝ 37.0°C, ամենազովը՝ 1998 թվականին՝ 8.1°C։

Leave a Comment