Թրամփի համար կարևոր է վերսկսել երկխոսությունը Մոսկվայի և Կիևի միջև․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար կարևոր է վերսկսել Մոսկվայի և Կիևի միջև երկխոսությունը՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։

«Նախագահը խնդրեց ինձ և Ջարեդին գալ այստեղ և վերսկսել երկխոսությունն ու բանակցությունները, քանի որ սա շատ կարևոր է նրա համար։ Մենք գոհ ենք նրանից, թե ինչպես են ընթացել բանակցությունները Մոսկվայում, և հիմա՝ այստեղ», – ասաց նա Կիևում լրագրողներին։

Leave a Comment