Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները համաձայնության են եկել շուտով նոր հանդիպում անցկացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Կիևում ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրոպան համաձայնության են եկել մոտ ապագայում նոր հանդիպում անցկացնելու հարցում», – Զելենսկու խոսքերն է մեջբերում УНИАН-ը։
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, «փաստացի վերսկսել են բանակցային գործընթացը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից և այսօր Կիևում կայացած բանակցություններից հետո»։ Նշվում է, որ հիմնական չլուծված հարցը մնում է տարածքայինը։