
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գտնում եմ, որ առավելագույն շատ թվով անձանց պետք է տրվի Հայաստանի քաղաքացիություն՝ մինչև 1/4 հայկական արյուն ունեցող անձինք, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները, մշակութային ու կրոնական առումով հայերին մոտ էթնիկ խմբերը, ինչպես նաև հայությանը ծառայություններ մատուցած անձինք ու իրենց ժառանգները պետք է քաղաքացիություն ստանան պարզեցված կարգով։ Իսկ այ ընտրության իրավունք պետք է տրվի միմիայն Հայստանում մշտապես բնակվողներին։ Այս պարագայում հնարավոր կլինի և ցանցային ազգի ձևավորումը, և չի վտանգվի դասական պետական մոդելը»:
Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան