Լիբանանում իսրայելական ավիահարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել – armeniatoday.am

Լիբանանում առնվազն 4 մարդ զոհվել, իսկ 20-ը վիրավորվել են երկրի հարավային շրջանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

Նախարարության տվյալներով՝ երկու խաղաղ բնակիչ զոհվել է Արաբ-Սալիմ քաղաքի ուղղությամբ իրականացված ավիահարվածի հետևանքով։ Եվս երկու մարդ զոհվել, իսկ վեցը վիրավորվել են Նաբաթիե էլ-Ֆաուկա քաղաքում։ Քֆար-Ռումման բնակավայրին հասցված հարվածի հետևանքով ևս ութ մարդ վիրավորվել է։

Ինչպես հաղորդել է Reuters-ը, Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման անօդաչու թռչող սարքերի հարձակումներին ի պատասխան՝ ավիահարվածներ են հասցրել խմբավորման զենքի պահեստներին և հրամանատարական կենտրոնին, որը գտնվում էր մի շենքում, որը «նախկինում օգտագործվել է որպես հիվանդանոց»։

Հունիսի 26-ին Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման շրջանակային համաձայնագիր։ Այն նախատեսում է Իսրայելի զորքերի փուլային դուրսբերում Լիբանանի տարածքից՝ «Հեզբոլլահի» զինաթափմանը զուգահեռ, ինչը պետք է հաստատի երրորդ կողմը։

Շարժումն ինքնին բանակցություններին չի մասնակցում և հրաժարվում է զենքը վայր դնել։

Leave a Comment