Կիևում Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների առաջին փուլը բովանդակալի էր, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը։
«Սրանք կարևոր, բովանդակալի բանակցություններ էին, և սա մեզ ոգեշնչում է», – նրա խոսքերը Ուկրաինայի մայրաքաղաքում մեջբերել են արևմտյան լրատվամիջոցները։
Հաղորդագրությունները ցույց են տալիս, որ այս փուլից հետո ամերիկացի բանակցողները դեռևս հանդիպումներ ունեն նախատեսված մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ, որոնք ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք։