Ձեզ ենք ներկայացնում շաբաթվա աստղագուշակը՝ սեպտեմբերի 7-13-ի համար։
Խոյ
Շաբաթը հագեցած կլինի, սակայն կտրուկ շրջադարձեր չեն սպասվում։ Մի փորձեք ամեն ինչ միանգամից հասցնել․ շաբաթվա սկզբին էներգիան շատ կլինի, իսկ հանգստյան օրերին ուժերը կարող են սպառվել։ Կարևոր գործերը ծրագրեք երկուշաբթիից չորեքշաբթի, իսկ շաբաթվա վերջը տրամադրեք հանգստին և ընթացիկ հարցերին։
Ցուլ
Ցուլերի համար շաբաթը համեմատաբար հանգիստ կանցնի։ Երկուշաբթին և երեքշաբթին հարմար են երկար ժամանակ հետաձգված առօրյա գործերն ավարտելու համար։ Փաստաթղթերը, պահարանները կամ թվային ֆայլերը կարգի բերելը կօգնի ազատվել կուտակված խնդիրներից և կենտրոնանալ ավելի կարևոր հարցերի վրա։
Երկվորյակ
Շաբաթը կանցնի գործերն ու մտքերը կարգավորելու նշանաբանով։ Առաջին կեսը հարմար է հին նախագծերն ավարտելու և մանր խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային ոլորտում հնարավոր են անսպասելի առաջարկներ, սակայն մի շտապեք համաձայնել․ հատկապես ուշադիր ուսումնասիրեք ժամկետներին և վճարմանը վերաբերող պայմանները։
Խեցգետին
Հարմար ժամանակ է վաղուց կուտակված կենցաղային հարցերը լուծելու համար։ Տանը կարգուկանոն հաստատելը կարող է օգնել նաև մտքերը դասավորել և նոր գործերի համար ուժ հավաքել։ Շաբաթը բարենպաստ է հանգիստ ու հետևողական գործողությունների համար՝ առանց կտրուկ քայլերի։
Առյուծ
Շաբաթվա սկզբին էներգիայի պակաս չեք զգա, սակայն ամեն ինչ վերահսկելու ցանկությունը կարող է վեճերի պատճառ դառնալ։ Փորձեք ուժերը կենտրոնացնել աշխատանքի կամ կենցաղային գործերի վրա։ Շրջապատում կարգուկանոն հաստատելը կօգնի նաև ավելի հստակ ձևակերպել առաջիկա անելիքները։
Կույս
Շաբաթվա սկզբին ուշադրության կենտրոնում կլինեն ֆինանսները։ Հարմար ժամանակ է առաջիկա ամսվա բյուջեն հաշվարկելու և ավելորդ ծախսերից հրաժարվելու համար։ Հնարավոր է նաև լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն կամ նախկինում կատարած աշխատանքի դիմաց ուշացած վճարում։
Կշեռք
Երկուշաբթին և երեքշաբթին կարող են բավական ծանրաբեռնված լինել․ միաժամանակ մի քանի հրատապ հանձնարարություն կպահանջի ձեր ուշադրությունը։ Մի փորձեք ամեն ինչ միայնակ անել։ Ֆինանսական հարցերում խուսափեք տեխնիկայի և գաջեթների չմտածված գնումներից․ խոշոր գնումները ցանկալի է հետաձգել մինչև շաբաթվա վերջ։
Կարիճ
Շաբաթվա սկզբին ստիպված կլինեք զբաղվել ամռանից կուտակված աշխատանքային հարցերով։ Մի հետաձգեք զանգերն ու նամակները։ Հնարավոր է՝ ղեկավարությունը կամ գործընկերները խնդրեն վերանայել արդեն ավարտված աշխատանքը։ Հինգշաբթի իրավիճակը կպարզվի, իսկ գործադրած ջանքերը կարող են նույնիսկ անսպասելի պարգևատրման կամ գովասանքի արժանանալ։
Աղեղնավոր
Հագեցած, բայց արդյունավետ շաբաթ է սպասվում։ Գլխավոր խորհուրդը առաջնահերթությունները ճիշտ որոշելն է։ Շաբաթվա սկզբին ամեն ինչ միանգամից անելու ցանկություն կառաջանա, սակայն մինչև հինգշաբթի հոգնածությունը կարող է զգացնել տալ։ Ուժերը նախապես բաշխեք և երկրորդական գործերը հետաձգեք։
Այծեղջյուր
Շաբաթը գործերում և մտքերում կարգուկանոն հաստատելու ժամանակաշրջան կլինի։ Անորոշությունն ու խառնաշփոթը սովորականից ավելի կարող են նյարդայնացնել, ուստի առաջիկա օրերը հարմար են կուտակված հարցերը համակարգելու և իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։
Ջրհոս
Առաջիկա օրերին շատ կլինեն փոքր, բայց կարևոր կազմակերպչական հարցերը։ Երկուշաբթիից չորեքշաբթի կարելի է զբաղվել կուտակված նամակագրությամբ, վճարել հաշիվները, թարմացնել ռեզյումեն կամ պարզապես կարգի բերել աշխատավայրը։ Խուսափեք անիմաստ վեճերից, հատկապես՝ առցանց շփումներում։
Ձկներ
Շաբաթվա սկզբին հարկ կլինի լուծել փաստաթղթերի և ֆինանսական պարտավորությունների հետ կապված կուտակված հարցերը։ Բանկային զանգերն ու հաշիվների վճարումները մի հետաձգեք։ Աշխատանքում հնարավոր է շփոթ առաջանա ուրիշների անուշադրության պատճառով, այնպես որ կրկնակի ստուգեք թվերն ու պայմանավորվածությունները։
