
Սողանքի տիբեթյան հատվածում զոհերի թիվը հասել է 43-ի, ևս 519-ը համարվում են անհետ կորած, գրում է CNR-ը։
Սեպտեմբերի 5-ի տվյալներով Նեպալում ջրհեղեղների հաստատված զոհերի թիվը հասել է 1344-ի։ Իշխանությունները հայտնաբերել են 843 դի, այդ թվում՝ 85 երեխա։ Փրկարարները շարունակում են որոնել ավերիչ ջրհեղեղներից հետո դեռևս անհետ կորած 4898 մարդկանց։
Նեպալում ջրհեղեղները տեղի են ունեցել օգոստոսի 26-ին Բոտեկոշի գետի երկայնքով։ Դրանք եկել են Տիբեթից։ Ջրի, ժայռերի և ցեխի սողանքը քշել է ամբողջ գյուղեր՝ ոչնչացնելով տներ, ճանապարհներ, կամուրջներ և էլեկտրակայաններ։