ՖԻՖԱ-ն հաստատել է, որ Ինֆանտինոն կմասնակցի 2027 թվականի ընտրություններին

 ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն կլինի կազմակերպության նախագահի թեկնածուներից մեկը 2027 թվականի ընտրություններում։ Այս մասին իր սոցցանցերի էջում հայտարարել է լրագրող Ռոբ Հարիսը։

«ՖԻՖԱ-ի նախագահը ապրիլին հայտարարեց, որ կառաջադրվի 2027 թվականի ընտրության համար։ Իհարկե, ոչինչ չի փոխվել։ Պարոն Ինֆանտինոն կառաջադրվի վերընտրության համար», – ասել է ՖԻՖԱ-ի խոսնակը, որի խոսքերը մեջբերել է Հարիսը։

56-ամյա Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել 2016 թվականի փետրվարին կայացած արտահերթ համագումարում։ Ավելի ուշ նա երկու անգամ վերընտրվել է առանց մրցակցի։ ՖԻՖԱ-ի հաջորդ նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտին։ Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է։

Leave a Comment