Թրամփի հատուկ դեսպանները Կիևում են — Հայաստանի Հանրային Ռադիո

Թրամփի հատուկ դեսպանները ժամանել են Կիև: Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը գնացքով ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք՝ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպելու, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները: Ըստ «Եվրոպական պրավդա»-ի՝ խաղաղության գործընթացի շուրջ աշխատանքների շրջանակներում սա ԱՄՆ ներկայացուցիչների առաջին այցն է Ուկրաինա։

Նախորդ օրը Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդները Մոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինի հետ: Սպիտակ տունը բանակցությունները «բովանդակալից» է անվանել։

Տես նաև՝ ԱՄՆ դեսպանները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ «կոնկրետ ծրագրեր». Սպիտակ տուն

Leave a Comment