Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավիառումբ է հայտնաբերվել․ 5235 մարդ կտարհանվի

Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավիառումբ է հայտնաբերվել․ 5235 մարդ կտարհանվի

Գերմանիայի հյուսիսում՝ Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի Կիլ քաղաքում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ավիառումբ է հայտնաբերվել։ Քաղաքապետարանի տվյալներով՝ այն վնասազերծելու նպատակով նախատեսվում է տարհանել 5235 մարդու։

Տարհանումը կվերաբերի ընդհանուր առմամբ շուրջ 2580 տնտեսության։ Իշխանությունները ժամանակավոր կացության կենտրոն են ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն կարող մնալ հարազատների կամ մտերիմների մոտ։ ԱՄՆ-ում արտադրված՝ շուրջ 250 կգ քաշով ռումբը հայտնաբերվել է Կիլի Դիտրիխսդորֆ թաղամասում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment