Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարձակվել է ամերիկյան անօդաչու մակերևութային նավի վրա, երբ այն փորձել է մտնել Հորմուզի նեղուց, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։
«ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարձակվել է ԱՄՆ ահաբեկչական զինված ուժերին պատկանող անօդաչու մակերևութային նավի վրա, երբ այն փորձել է մտնել Հորմուզի նեղուցի պահպանվող տարածք», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։