Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 6-ին – armeniatoday.am

Սեպտեմբերի 6-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-21 մ/վ։

Երևանում սեպտեմբերի 6-ին ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, երեկոյան՝ կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կարող է ուժգնանալ մինչև 17-20 մ/վ։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի +31…+33 աստիճան։

Շիրակում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22…+27, Կոտայքի լեռներում՝ +22…+26, նախալեռներում՝ +28…+30, Գեղարքունիքում՝ +19…+24, Լոռիում՝ +22…+26, Տավուշի նախալեռներում՝ +25…+28, հովիտներում՝ +29…+32 աստիճան։

Արագածոտնի լեռներում ցերեկային ջերմաստիճանը կլինի +22…+26, նախալեռներում՝ +28…+31, Արարատի նախալեռներում՝ +29…+32, հովիտներում՝ +31…+33, Արմավիրում՝ +31…+33 աստիճան։

Վայոց ձորի լեռներում սպասվում է +22…+26, նախալեռներում՝ +31…+33, Սյունիքի լեռներում՝ +18…+22, նախալեռներում՝ +23…+27, հովիտներում՝ +30…+33 աստիճան տաքություն։

Արցախում սեպտեմբերի 6-ին սպասվում է փոփոխական ամպամածություն։ Ստեփանակերտում ցերեկը ջերմաստիճանը կլինի շուրջ +27 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment