
Հունաստանում տեղի է ունեցել ավիավթար․ ավիաշոուի ժամանակ կործանված F-4 Phantom կործանիչի երկու օդաչուներն էլ զոհվել են․ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Kathimerini պարբերականը։
«Հունական ռազմաօդային ուժերի երկու օդաչու զոհվել է շաբաթ օրը, երբ F-4E Phantom II կործանիչը վթարի է ենթարկվել Աթենքից հյուսիս գտնվող Տանագրայի մոտակայքում՝ ավիաշոուի ընթացքում», – հայտնել է պարբերականը։