ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ բանակցություններ վարելու համար հարվածները երեք օրով դադարեցնելու համար:
«Պարոն նախագահ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնությանը, այս երեք օրերի ընթացքում հրադադարի համաձայնության համար՝ այն փոխըմբռնմամբ, որ ո՛չ Կիևի, ո՛չ էլ Մոսկվայի վրա հարվածներ չեն հասցվի, որպեսզի դա մեզ հնարավորություն տա անվտանգ թռիչքներ կատարել այստեղ այս երեք օրերի ընթացքում», – ասել է Ուիթքոֆը Պուտինին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։