Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող հողամասի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող հողամասի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ՝ Կապանի ֆուտբոլային մարզադաշտի համալիր վերակառուցման և արդիականացման նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ-ից։

Որոշման ընդունումը պայմանավորված է Սյունիքի մարզկենտրոնում արդիական և միջազգային մրցումային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ և ժամանակակից ֆուտբոլային ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտությամբ:

Նախատեսվող աշխատանքների արդյունքում կստեղծվեն մանկապատանեկան, սիրողական և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման, միջազգային ու հանրապետական մարզական միջոցառումների անցկացման, բնակչության ֆիզիկական ակտիվության բարձրացման և առողջ ապրելակերպի խթանման նախադրյալներ:

Leave a Comment