Նիգերիայի զինված ուժերը ազատ են արձակել ահաբեկիչների կողմից գերի պահվող 36 քաղաքացիական անձանց, հաղորդում է NAN-ը՝ հղում անելով Նիգերիայի բանակի գլխավոր շտաբի խոսնակ գեներալ-մայոր Մայքլ Օնոջային։
Զինվորականները ոչնչացրել են մի քանի ծայրահեղական բազաներ, ազատել պատանդների և առգրավել մեծ քանակությամբ զենք ու զինամթերք Բորնո և Յոբե նահանգներում։ Նիգերիայի զինված ուժերը գործել են «Հադին Կայ» գործողության շրջանակներում երկրի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգում՝ «Բոկո Հարամ» և «Արևմտյան Աֆրիկայի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումների դեմ։
Նիգերիայի հյուսիս-արևելքում ահաբեկչական հիմնական սպառնալիքը համարվում է «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը, որը հիմնադրվել է 2009 թվականին Բորնո նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիում։