
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվայի ուղղությամբ հարձակումները։ Կիևն ակնկալում է, որ Ռուսաստանը կդադարեցնի ուկրաինական մայրաքաղաքի հրթիռակոծումը Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցի ընթացքում։
«Մենք հենց նոր զրուցեցինք ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ։ Նրանք արդեն այսօր սկսել են աշխատել ռուսական կողմի հետ։ Այս զրույցի պահից սկսած՝ մենք պատրաստ ենք ապահովել ավիահարվածների դադարեցումը բանակցային գործընթացում ներգրավված քաղաքների ուղղությամբ», – հայտարարել է Զելենսկին։