Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան երեք օր չի հարձակվի Մոսկվայի վրա

Ուկրաինան ձեռնպահ կմնա Մոսկվային հարվածելուց Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Ռուսաստանում գտնվելու ընթացքում, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

«Մեր կողմից օդային հարվածներ չեն լինի, բայց Ռուսաստանը պետք է նաև ապահովի հրադադարի հայելային պատկերը՝ առանց օդային հարվածների», – գրել է նա իր ալիքում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը չեն հարձակվի Մոսկվայի վրա ո՛չ շաբաթ, ո՛չ կիրակի, ո՛չ էլ երկուշաբթի օրը։

Զելենսկին նախկինում հայտարարել էր, որ Կիևը ակնկալում է բովանդակալից հանդիպում Թրամփի ներկայացուցիչների հետ։ Ուիթքոֆը և Քուշները կժամանեն Ուկրաինայի մայրաքաղաք կիրակի օրը՝ Մոսկվայում բանակցությունների ավարտից հետո։

Leave a Comment