Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է F-4 Phantom կործանիչը վթարի ենթարկվում Հունաստանի արևելքում անցկացվող ավիաշոուի ժամանակ։
Կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը հանկարծակի կորցնում բարձրությունը, ապա ընկնում գետնին հանդիսատեսի աչքի առաջ և պայթում։ Վթարից հետո բռնկվել է մեծ հրդեհ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունաստանի արևելքում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom վթարի է ենթարկվել կործանիչը, ինչի հետևանքով օդաչուների ճակատագիրը անհայտ է մնում։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ինքնաթիռը բաժանվել է երկու մասի, որոնցից երկուսն էլ բռնկվել են։
Նշվում է, որ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը շտապ մեկնել է Աթենք։