ԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատար նավերի

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հարվածել է իրանական երեք նավթատար նավերի։

«Կենտրոնական հրամանատարության ուժերը սեպտեմբերի 5-ին հարվածել են իրանական երեք նավթատար նավերի, այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) բալիստիկ հրթիռներ է արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավերի վրա, որոնք պարեկում էին տարածաշրջանային ջրերը», – ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն, Խարգ կղզու մոտ գտնվող Downy լցանավը և Ջասկ նավահանգստային քաղաքի մոտ գտնվող Stark 1 լցանավը շարքից դուրս են եկել։

«ԱՄՆ ուժերը նաև ոչնչացրել են դատարկ Kylo լցանավը Օմանի ծոցում», – հայտարարել է հրամանատարությունը։

Ավելի վաղ SNN-ը հայտնել էր, որ իրանական լցանավը հարվածվել է ԱՄՆ ուժերի կողմից Խարգ կղզու մոտակայքում։ Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։

Leave a Comment