Զելենսկին հայտնել է, որ սեպտեմբերի 6-ին Կիևում սպասում է Ուիթքոֆին և Քուշներին

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, սեպտեմբերի 6-ին կայցելեն Կիև, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

«Հաստատվել է վաղը Կիևում ամերիկյան թիմի մասնակցությամբ կայանալիք դիվանագիտական ​​գործողությունների ծրագիրը։ Մենք սպասում ենք Սթիվ Ուիթկոֆին և Ջարեդ Քուշներին և պատրաստ ենք բովանդակալից քննարկման», – գրել է նա Telegram-ում։

Leave a Comment