Պենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվել


Միջազգային


ԱՄՆ ԶՈւ շուրջ 50 զինվորական և քաղաքացիական աշխատակից  ստուգում է անցել՝ ԶԼՄ-ներում գաղտնի տեղեկատվության արտահոսքի հետաքննության շրջանակում, հայտնում է The New York Times-ը։

Զանգվածային ստուգումները անցկացվել են օգոստոսին՝ ամերիկյան հեռահար հրթիռների և Patriot հակահրթիռային համակարգերի պաշարների կրճատման մասին հրապարակումներից հետո։

«ԱՄՆ կառավարության քննիչները դիմել են արտակարգ քայլի», — գրում է թերթը։

Պենտագոնում հայտարարել են, որ չեն մեկնաբանում ներքին կադրային հարցերն ու հետաքննությունները։ Միևնույն ժամանակ գերատեսչության ներկայացուցիչ Շոն Փարնելը ընդգծել է, որ իշխանությունները լրջորեն են վերաբերվում ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկատվության արտահոսքերին։


Leave a Comment