Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկությունները


Քաղաքականություն


Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան «անհիմն» և «կողմնակալ» է որակել սեպտեմբերի 4-ին Հայաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունները՝ կապված Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների հետ:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել էր, թե որ Ադրբեջանում ապօրինի պահվող գերիներն ու բանտարկյալները կրոնական հիմքով ենթարկվում են խտրականության և խոշտանգումների, ոչնչացվում են քրիստոնեական կրոնական խորհրդանիշները, արգելվում է Աստվածաշնչի օգտագործումը, իսկ կալանավորներին ստիպում են կարդալ Ղուրան։

Օմբուդսմենը այդ հայտարարությունները որակել է որպես ընթացող խաղաղ բանակցությունները խաթարելու փորձ։

Նրա խոսքով՝ առանց որևէ հավաստի ապացույցի նման լուրջ մեղադրանքներ ներկայացնելը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին։

«Մասնավորապես, առանձին անձանց հետ կապված հարցերը նրանց կրոնական պատկանելության հետ կապելու և դրանք քրիստոնեա-մահմեդական հակամարտության հարթություն տեղափոխելու փորձերը բացարձակապես անընդունելի են»,- նշել է Ալիևան:


Leave a Comment