Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր ստանձնել է իր պաշտոնը, տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

«Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- ասված է դեսպանատան գրառման մեջ։

Էսկյուդիեն նաև հայերեն գրառում է կատարել՝ նշելով, որ ուրախ է Հայաստանում ջերմ ընդունելության արժանանալու համար։

«Ինչ հաճելի է սեպտեմբերյան գեղեցիկ արևի ներքո Հայաստանում այդքան ջերմ ընդունելության արժանանալը: Անհամբեր սպասում եմ հայերի և հայուհիների հետ հանդիպումներին ու նրանց ճանաչելուն։ Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ»,- գրել է դեսպանը։

Ավելի վաղ ՀՀ արչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում էր անցկացրել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։

Leave a Comment