Ռուսաստանն ու Ուկրաինան մինչև սեպտեմբերի 8-ը կարող են դադարեցնել օդային հարվածները


Միջազգային


Ուկրաինան սպասում է Ռուսաստանից պատասխանին՝ դիվանագիտական հանդիպումների ընթացքում օդում հրադադարի հնարավորության վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Վլադիմիր Զելենսկու գրասենյակում իր աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ քննարկվել է հենց օդային հարվածների դադարեցման հարցը։ Հետևաբար, ամերիկյան կողմը պետք է այդ հարցը քննարկեր ռուսական կողմի հետ։

«Դա դիվանագիտական հանդիպումների ընթացքում հաստատված պրակտիկա է, երբ մենք չենք հարվածում նրանց, իսկ նրանք՝ Ուկրաինային, և դա իրականացվում է որոշակի աշխարհագրական և շրջանակներում», – պարզաբանել է աղբյուրը։

Զելենսկու գրասենյակից ընդգծել են, որ այս առաջարկի վերաբերյալ Ռուսաստանն ԱՄՆ-ին ինչ պատասխան կտա, հայտնի կդառնա արդեն այսօր:

ՌԲԿ-Ուկրաինայի՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերում, այդ թվում՝ մարտական շփման գծում գտնվող աղբյուրները հայտնել են, որ իրենց հրահանգներ են փոխանցվել՝ մինչև սեպտեմբերի 8-ի օրվա ավարտը հարվածները դադարեցնելու վերաբերյալ։


Leave a Comment