ՀՀ 3 քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը – armeniatoday.am

Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Վանաձորում գերազանցում է արձանագրվել Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ օգոստոսի 23-ին, 27-ին և 29-ին։ Հերացի և Վարդանանց փողոցների հարակից տարածքներում ցուցանիշը չի գերազանցել թույլատրելի սահմանը։

Ալավերդիում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է օգոստոսի 26-ին և 27-ին՝ Դեբեդի փողոցի հարակից տարածքում և Սանահինի սարահարթում։

Հրազդանում գերազանցում է արձանագրվել օգոստոսի 25-ին և 26-ին։

Leave a Comment