«44-օրյա պшտերազմի ժամանակ 4800 զnհ ունեցանք». Խաչատուրյանի «վրիպակը» (տեսանյութ)


Տեսանյութ


Պրահայում ՑԵՎՌՈ համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը`  նշելով 4800։

«44-օրյա պատերազմի ժամանակ 4800 զոհ ունեցանք, ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք»,- հայտարարել է Վահագն Խաչատուրյանը։

Այս հայտարարությունից հետո նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, պարզաբանել է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։ 

Ամիսներ առաջ դեռևս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը՝ նշելով 3833. «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»։ 


Leave a Comment