
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը աշխատում է Իրանի հետ Մերձավոր Արևելքի հետհակամարտական պլանի վրա, որը ներառում է Թեհրանի զսպումը և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը հարևան երկրների հետ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ երկու պաշտոնյաների և այս հարցին ծանոթ երկու այլ անձանց խոսքով՝ Թրամփի վարչակազմը աշխատում է հետպատերազմյան ռազմավարության վրա, որը կենտրոնանում է Իրանին զսպելու և Իսրայելի ու նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորման ընդլայնման տարածաշրջանային ջանքերի վրա», – գրում է Axios-ը։