Դեսպանը հայտնել է TRIPP նախագծի մեկնարկի ժամկետը – armeniatoday.am

«Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) կառուցումը կարող է սկսվել 2027 թվականի սկզբին, Semafor-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ նախագիծն առաջ է շարժվում, և նախատեսվում է, որ տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունը կավարտվի այս տարվա վերջին, իսկ առաջին քարը կդրվի արդեն հաջորդ տարվա սկզբին։

«Առանց TRIPP-ի խաղաղության շուրջ երկխոսությունը անհնար կլիներ», – նշել է դեսպանը։ Նա հավելել է, որ Հայաստանն ընդգծում է իր հանձնառությունն այդ երթուղուն՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ։

TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում: Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած TRIPP-ն իրենից ենթադրում է Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության ուղիների զարգացման ու բացման նախագիծ։ Ըստ դրա՝ TRIPP զարգացման ընկերություն,ը կունենա հետևյալ բաժնետիրական բաշխումը. 74% մասնաբաժին ԱՄՆ-ին (իր նախնական ներդրման դիմաց) և 26% մասնաբաժին Հայաստանին (ներդրումը՝ հողօգտագործման իրավունք և ենթակառուցվածքներ):

Leave a Comment