Հայաստանն ու Չեխիան քննարկել են երկաթուղային և ավիացիոն համագործակցությունը

Հայաստանն ու Չեխիան քննարկել են երկաթուղային և ավիացիոն համագործակցությունը

Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ ընդլայնել համագործակցությունը քաղաքային երկաթուղային տրանսպորտի ոլորտում, այդ թվում՝ տեխնիկական խորհրդատվության, փորձի փոխանակման և չեխական ընկերությունների մասնակցության ուղղությամբ:

Երկուստեք ընդգծվել է երկու երկրների միջև կանոնավոր ավիափոխադրման կարևորությունը։ Ներկայում Wizz Air ավիաընկերությունը Երևան-Պրահա ուղղությամբ իրականացնում է ուղիղ չվերթեր՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ։

Չեխիայի Հանրապետության գործընեկերոջ հետ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment