Ուկրաինայի Նախարարների կաբինետը Գերագույն Ռադա է ներկայացրել ԱՊՀ-ի մի շարք համաձայնագրերից դուրս գալու մասին օրինագիծը, հայտարարել է խորհրդարանում Ուկրաինայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
«Նախարարների կաբինետը Գերագույն ռադայում գրանցել է «Ուկրաինայի միջազգային պայմանագրերը դադարեցնելու, հետ կանչելու և չեղյալ հայտարարելու մասին» օրենքի նախագիծը, որը Ուկրաինայի կառավարությունը կնքել է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության կառավարությունների և ԱՊՀ շրջանակներում»,- գրել է Մելնիչուկը Telegram-ի իր ալիքում։
Նախարարների կաբինետի ներկայացուցչի խոսքով՝ օրինագիծը նախատեսում է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև մատակարարվող էներգետիկ ռեսուրսների և տրոհվող նյութերի պարտքերի փոխադարձ փոխհատուցման վերաբերյալ համաձայնագրի դադարեցում, որը ստորագրվել էր 1997 թվականի հոկտեմբերի 30-ին Կիևում։