Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան


Հասարակություն


Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը վերացական է, բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հրանտ Անանյանը։

Ինչպես հայտնի է՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, բավարարել է Բեգլարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։

Պաշտպան Հրանտ Անանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ նոր հանգամանք չկա։ Նրա խոսքով՝ զավեշտն այն է, որ միջնորդության հիմքում դրվել են նույն հանգամանքները, ինչ նախորդ անգամ։


Leave a Comment