Բոսնիա և Հերցեգովինայում 15-ամյա դպրոցական աղջիկը դանակահարել է երկու 14-ամյա աղջիկների, հաղորդում է Klix պորտալը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Դեպքը տեղի է ունեցել ցերեկը Տուզլայի շրջանի դպրոցի բակում։ Ոստիկանությունը հանրությունից հաղորդում է ստացել դպրոցի բակից լսվող բարձր ձայների մասին։ Ժամանելուն պես ոստիկանները պարզել են, որ աղջիկներից մեկը դանակահարել է երկու 14-ամյա աշակերտուհիներին սուր զենքով։
Վիրավորները շտապ տեղափոխվել են Տուզլայի համալսարանական կլինիկական կենտրոն, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ աղջիկներին վտանգ չի սպառնում։
Անչափահաս կասկածյալը ոստիկանության հսկողության տակ է։ Տուզլայի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները աշխատում են դեպքի վայրում, իսկ Տուզլայի կանտոնալ դատախազությունը հետաքննություն է անցկացնում։