
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Վոլոդիմիրսկա փողոցում գտնվող Ուկրաինայի անվտանգության ծառայության (ԱԱԾ) կենտրոնական շենքին, գրում է BBC-ին։
Նա հայտնել է, որ անօդաչու թռչող սարքն ուղղված է եղել «ուղղակիորեն այդ շենքում գտնվող ԱԱԾ ղեկավարի գրասենյակի վրա»։
Ռուս զինվորականները դեռևս չեն մեկնաբանել հարձակումը։ Զելենսկին ԱԱԾ ղեկավարին հանձնարարել է պատրաստել «հայելային» արձագանք կատարվածին։