Սոչիում ԱԹՍ-ների հարձակումից հետո ավելի քան հարյուր չվերթ է ուշացել կամ չեղարկվել

«Осторожно, новости/Զգուշացեք, նորություններ են» թելեգրամյան ալիքը հաշվել է, որ այս գիշերվանից Սոչիի օդանավակայանում մինչ այժմ մոտ 90 օդանավ չի կարողացել ոչ թռիչք կատարել, ոչ էլ վայրէջք կատարել։  Ժամանման ուղղությամբ չեղարկվել է եւս 27 չվերթ։

Օդանավակայանում սահմանափակումները, որոնք մտցվել էին անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով, տեւել են 11 ժամ, իսկ մի քանի ինքնաթիռներ ուղղվել են այլ քաղաքների օդանավակայաններ։

Ուղեւորները նույնպես «Осторожно, новости»-ին պատմել են, որ «Աերոֆլոտը» նոր չվերթները օգոստոսի 4-ից տեղափոխվել է սեպտեմբերի 8-ին կամ 21-ին։

Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տերմինալում տեղադրվել է 300 լրացուցիչ նստատեղ, 200 կարեմատ (զբոսաշրջային գորգ) եւ խմելու ջրով երեք սառնարան, ինչպես նաեւ լրացուցիչ տարածք է հատկացվել յոթ տարեկանից բարձր երեխաներ ունեցող ուղեւորների համար։

Leave a Comment