Օմանը հրաժարվել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարքից


Միջազգային


Օմանը հրաժարվել է Իրանի առաջարկից՝ համատեղ գանձել Հորմուզի նեղուցով նավերի անցման սպասարկման վճարները։ Այս մասին հայտնում է The New York Post-ը:

Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առճակատումից խուսափելու նպատակով Մասկատը մերժել է անգամ նեղուցում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով կամավոր վճարումների գաղափարը։

Ավելի վաղ ամերիկացի պաշտոնյան Axios-ին հայտարարել էր, որ Իրանը կորցրել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, և այժմ այն գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության ներքո։

Ամերիկացի մի քանի պաշտոնյաների խոսքով՝ Հորմուզի նեղուցի մեծ մասն ականազերծվել է, իսկ վերջին շաբաթներին ավելի ու ավելի շատ լցանավեր անցնում են նեղուցի հարավային հատվածով:

Ըստ լրատվամիջոցի՝ դա զգալիորեն նվազեցնում է Իրանի ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկաների վրա: Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ԱՄՆ իշխանությունների՝ Հորմուզի նեղուցի ականազերծման մասին հայտարարությունները անվանել է քարոզչական սուտ։


Leave a Comment