Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության հասնելը դառնում է ավելի ու ավելի իրատեսական.Դենիս Սամմութ


Միջազգային


Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունները նոր դարաշրջանի սկիզբ են ազդարարում, այդ թվում՝ նաև Եվրոպայի համար։

Այս մասին Բաքվում կայացած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է LINKS Europe հիմնադրամի տնօրեն Դենիս Սամմութը։ 

«Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ, իսկ Հայաստանի հետ խաղաղության հասնելը դառնում է ավելի ու ավելի իրատեսական։ Սա նոր դարաշրջան է Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Սակայն, և ես ուզում եմ հատկապես ընդգծել սա, այս փոփոխությունները նաև նոր դարաշրջան են բացում Եվրոպայի համար»,— հայտարարել է նա։

«Մենք պատրաստ ենք այս նոր հարաբերություններին»,— ընդգծել է նա։


Leave a Comment