
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կիրակի օրը պետք է ժամանեն Կիեւ՝ «շաբաթ օրը Մոսկվա այցելելուց հետո», գրում է BBC- ն։
Ամերիկացիների այցը Կիեւ առայժմ պաշտոնապես չի հաստատվել։
Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրի, գրում է, որ Ուիթքոֆն ու Քուշները նախ կայցելեն Մոսկվա, իսկ այնուհետեւ սեպտեմբերի 5-6-ին՝ Կիեւ։
Սա կլինի նրանց առաջին այցը Կիեւ՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի քանի հանդիպումներից հետո։