Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել • Tribune.am

Անհատ ձեռնարկատեր Պետիկ Միքայելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, գյուղ Մրգավան, Նժդեհի 32) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողությամբ հայտանաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Այսպես՝
— սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի  եղել  այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի համարժեք աշխատանքային պայմաններ` գործողությունները հիգիենիկ պայմաններում կատարելու համար.
— սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,
— պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշ տորեն մաքրվող ու ախտահանվող չեն եղել , պատրաստված չեն  եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
— առաստաղները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների և այլ մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Leave a Comment