Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ Իտալիայի Հանրապետության պատմության մեջ ամենաերկար ծառայած կառավարության ղեկավարը դառնալու կապակցությամբ։
«Այս պատմական հանգրվանը արտացոլում է նրա ուժեղ առաջնորդությունը, քաղաքական վճռականությունը և իտալացի ժողովրդի վստահությունը», – նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նաև բարձր է գնահատել Մելոնիի անձնական դերը և նրա ներդրումը Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում։
«Ես վստահ եմ, որ մեր բարեկամությունն ու փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն խորանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների», – ընդգծել է Ալիևը։
