Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-չդ հոդվածը, որը սահմանում է այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում անձինք չեն կարող ամուսնություն կնքել։
Մասնավորապես, արգելվում է ամուսնություն կնքել, եթե՝
- Անձանցից մեկը արդեն ամուսնացած է։
Եթե անձը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ, նոր ամուսնություն կնքել չի թույլատրվում։ - Անձինք մերձավոր ազգականներ են։
Ամուսնությունն արգելվում է ծնողների և զավակների, պապի կամ տատի և թոռների, հարազատ, համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, ինչպես նաև մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր կամ մորեղբոր զավակների միջև։ - Անձինք որդեգրող և որդեգրված են։
Որդեգրողի և որդեգրվածի միջև ամուսնություն կնքելն օրենքով արգելված է։ - Անձանցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ։
Եթե անձանցից թեկուզ մեկը դատարանի որոշմամբ ճանաչվել է անգործունակ, նրա հետ ամուսնություն կնքել չի թույլատրվում։
Այսպիսով, ամուսնության գրանցման ժամանակ պետք է հաշվի առնել ոչ միայն անձանց փոխադարձ համաձայնությունը, այլև օրենքով սահմանված ամուսնության կնքման արգելքները։
Ծանուցում․ Լուսանկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով։