
Ադրբեջանական բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԻԵԴ ում գերիների շահերը ներկայացնող փաստաբանը։
Սիրանուշ Սահակյանը ծանոթացել է դատավճռի մանրամասներին և պնդում է, որ դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որ Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ։
«Չի հաստատվել նրա մասնակցությունը նրան վերագրված հանցանքներում»,- ընդգծեց Սահակյանը։
Վարդանյանին վերագրվող տասնյակ հանցանքներում Բաքուն նրան մեղադրում է նաև Ավրորա մարդասիրական նախաձեռնության համար, թե Վարդանյանն ահաբեկչություն է արել, երբ Արցախ այցելած մրցանակակիրը ներկայացվել էր որպես հանցավոր կազմակերպության անդամ, իսկ նրան տրված մրցանակը համարվել է քրդական ծագում ունեցող բարեկամների ֆինանանսվորում։