«Ոչ մի տարօրինակ բառ չենք լսել նրանից»․ նախկին գործընկերուհին՝ Քնարիկ Մկրտչյանին հոգեբուժարան տեղափոխելու աղմկահարույց դեպքի մասին


Tribune.am-ն ահազանգ էր ստացել Քնարիկ Մկրտչյանի բարեկամուհուց, ով պնդում էր, որ նրան ապօրինի տեղափոխել են հոգեբուժարան, ենթարկել բռնության, ներարկել հոգեմետ դեղեր և ստիպել կտակել բնակարանը։

Իրավիճակը պարզաբանելու և հասկանալու համար, թե արդյոք Քնարիկ Մկրտչյանն ունեցել է հոգեկան առողջական խնդիրներ, Tribune.am-ը զրուցել է նրա հետ շուրջ 10 տարի թիվ 33 դպրոցում աշխատած ուսուցչուհու՝ Նվարդ Խաչատրյանի հետ։

Վերջինս պատմում է, որ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Քնարիկ Մկրտչյանի մոտ երբևէ հոգեկան առողջական խնդիրներ կամ տարօրինակություններ չեն նկատվել․ նա բնականոն դասեր էր անցկացնում, պատասխանում էր երեխաների բոլոր հարցերին, օգնում նրանց և աշխատում նրանց հետ նույնիսկ դասերից հետո։ Անգամ «Բալատոն» ավագ դպրոց տեղափոխվելուց հետո նրանց ջերմ ընկերական կապն ու շփումը չեն կտրվել․ Քնարիկը հաճախ է այցելել իրենց տուն, միասին զրուցել են, պատմել հետաքրքիր նորություններ ու հիշել անցած տարիները։

Իմանալով Քնարիկին հոգեբուժարան տանելու մասին՝ Նվարդ Խաչատրյանը չի հաշտվել ստեղծված իրավիճակի հետ և անմիջապես այցելել է նրան։ Նրա փոխանցմամբ՝ Քնարիկն իրեն վատ չի զգացել, իսկույն ճանաչել է իրեն և տվել անունը։ Տեսակցության ընթացքում նրանք զրուցել են սովորականի նման․ Քնարիկը դրսևորել է լիովին ադեկվատ վարքագիծ, և նրանից որևէ ավելորդ կամ տարօրինակ բառ չի լսվել, ինչը վկայում էր, որ նա հոգեպես առողջ է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

Արամ Դավթյան

Leave a Comment