ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հոգևոր հովվի հետ • Tribune.am

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավար, նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը՝ ընդգծելով դրանց դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորված համագործակցության, ինչպես նաև քրիստոնեական նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար։

Մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ՀՀ–ԱՄՆ միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորություններին։

Leave a Comment